Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 2 096 նոր դեպք, մահացել է 43 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 2 096 նոր դեպք, մահացել է 43 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 28-ին կատարվել է 18 141 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 096 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 258 մարդ։ Արձանագրվել է մահվան 43 դեպք:

Հոկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 066 269 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 288 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 304 546 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 711 255 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 524 788 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 961 535 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 899 509 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում