Գլխավոր Լրահոս

Հունիսին Չինաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 7%-ով

Հունիսին Չինաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են 7%-ով

2012-ի հունիսին Չինաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 6,9% տ/տ-ով՝ կազմելով $12 մլրդ, ինչը շուրջ 3 մլրդ-ով գերազանցում է մայիսին արձանագրված է ցուցանիշը՝ $9,23 մլրդ: Այս մասին ասված է Չինաստանի առևտրի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, փոխանցում է Bloomberg-ը: 

Չինաստան օտարերկրյա միջոցների ներհոսքը, ընդհանուր առմամբ, նվազում է: Այսպես՝ 2012-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,0%-ով՝ կազմելով՝$59,1 մլրդ: Հաշվետու ժամանակահատվածում ամերիկյան ընկերությունների ներդրումները նվազել են 3,2%տ/տ-ով՝ մինչև $1,63 մլրդ, Եվրոպայինը՝ կ 1,6%-ով՝ կազմելով մինչև $3,52 մլրդ: Ներդրումների հիմնական ծավալն ապահովել են ասիական երկրները, որոնք Չինաստանում ներդրել են $51,1, ինչը 2,8%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը:  

Չինաստանը՝ մյուս կողմից՝աստիճանաբար դառնում է կապիտալ արտահանող:  Այսպես 2012-ի 1-ին վեց ամիսներին ոչ ֆինանսական ոլրտում ուղղակի ներդրումներն ավելացել են 48,2%-ով՝ կազմելով $35,4 մլրդ:

Նախարարության գնահատականների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակը արտահանման ուղղվածություն ունեցող չինական ընկերությունների համար բավական բարդ ժամանակահատված է եղել : Արտահանման ծավալն ավելացել է 9,2%-ով, մինչդեռ անցած տարի աճի տեմպը կազմել  է 24%: Ներկրումն աճել է 6,7%-ով: Արտահանման վրա բացասական ազդեցություն է ունենում արտաքին շուկաներում ցածր պահանջարկը, Չինաստանում արտադրության արժեքի բարձրացումը և բիզնես միջավայրի վատթարցումը: Ներկրման աճը զսպում է անկումը հումքի շուկաներում և ներքին պահանջարկի նվազումը: Ըստ նախարարության՝ ներկրման և արտահանման աճի տեմպերի միջև տարբերությունը կարող է պահպանվել նաև տարվա երկրորդ կիսամյակում:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում