Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլիի կուսակցությունը մահափորձ էր ծրագրել ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սաակաշվիլիի կուսակցությունը մահափորձ էր ծրագրել ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ

Թոթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առանց ապացույցների հայտարարել է,  թե ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մտադիր էր սպանել ընդդիմության մի քանի առաջնորդների մունիցիպալ ընտրությունների առաջին փուլից հետո, որպեսզի արագացնի պետական հեղաշրջումը:

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ սպանություններից հետո ընդդիմությունը գրոհելու էր և գրավելու կառավարական շենքեր:

Նա որևէ ապացույց չի ներկայացրել իր պնդումների վերաբերյալ, նաև չի խոսել այդ մեղադրանքի պաշտոնական հետաքննության որևէ մանրամասների մասին: Դատախազության ներկայացուցիչը OC Media-ին ասել է, որ ինքը չգիտի՝ պաշտոնական հետաքննություն սկսվել է, թե ոչ:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Միացյալ ազգային շարժումը» ծրագրում էր աջակիցներ հավաքել Ռուսթավելիի կենտրոնական պողոտայում՝ հոկտեմբերի 2-ի արդյունքների հայտարարումից առաջ, որտեղ պետք է հայտնվեր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի երրորդ նախագահը, որը հետախուզման մեջ էր իր պաշտոնավարման ընթացքում իշխանության չարաշահման համար, ձերբակալվեց ընտրությունների նախօրեին այն բանից հետո, երբ ապօրինի թափանցել էր երկիր:

Ղարիբաշվիլին հինգշաբթի հայտարարել է, որ Սաակաշվիլիի հայտնվելուց հետո ոստիկանությունը ստիպված էր լինելու անկարգությունների դեմ ստորաբաժանումներ տեղակայել, որպեսզի ձերբակալի նրան, ինչը և առճակատման պատճառ էր դառնալու:

«Հաշվարկն այստեղ այն էր, որ մի քանի մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդները,- ես չեմ ուզում անուններ նշել, որպեսզի խուսափեմ ավելորդ շահարկումներից,- սպանեն երկու-երեք մարդու՝ նրա կուսակցության անդամներին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

«Ծրագիր է եղել նաև գրավելու [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի] շենքը, խորհրդարանի շենքը, կառավարության վարչական շենքը և մեր երկիրը ներքաշել ամբողջական քաոսի մեջ»։

Ղարիբաշվիլին նմանատիպ հայտարարություն արել էր նաև հոկտեմբերի 3-ին՝ պնդելով, որ Սաակաշվիլին և Միացյալ Նահանգները ծրագրում էին համախմբել շուրջ 10 հազար մարդու, որպեսզի ոստիկանությանը դրդեն ուժ կիրառել Սաակաշվիլիին կալանավորելու համար: «Մենք ստիպված կլինեինք հատուկ միջոցներ կիրառել, և այդ ժամանակ հնարավորություններից մեկը դիտարկվել է ընդդիմության մի քանի առաջնորդների սպանությունը»,- ասել էր նա:

Ներկայում Սաակաշվիլին հացադուլի մեջ է Ռուսթավիի թիվ 12 բանտում։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում հրաժարվել են մեկնաբանել այս հայտարարությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում