Գլխավոր Լրահոս

«Անընդունելի է աշխատանքն առժամանակ դադարեցնելը»․ նախարարության արձագանքը՝ վարորդների ակցիային

«Անընդունելի է աշխատանքն առժամանակ դադարեցնելը»․ նախարարության արձագանքը՝ վարորդների ակցիային

Առողջապահության նախարարությունը «անթույլատրելի և անընդունելի է» համարում շտապբուժօգնության ծառայության վարորդների բողոքի ակցիան, քանի որ դրա պատճառով առժամանակ դադարեցվել է նրանց աշխատանքը։ Նախարարության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողոքի ակցիային, ընդգծում է, որ առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը:

Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը:

Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության «1-03» ծառայության բնականոն գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ։

***

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, շտապօգնության վեցերորդ ենթակայանի մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Վարորդները շեշտել են, որ աշխատում են գերծանրաբեռնված, սպասարկում են և՛ կորոնավիրուսով վարակված, և՛ այլ պացիենտների: Նրանք նշել են, որ կանչերն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում պատշաճ սպասարկել բոլորին, բացի այդ աշխատավարձի խնդրի առաջ են կանգնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում