Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 2 045 նոր դեպք, մահացել է 50 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 2 045 նոր դեպք, մահացել է 50 մարդ

Հայաստանում նոյեմբերի 2-ին կատարվել է 13 184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2 045 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 276 մարդ։ Արձանագրվել է մահվան 50 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 133 721 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 312 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 312 674 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 726 941 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 534 748 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 091 462 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 944 599 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում