Գլխավոր Լրահոս

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի կենտրոնում 4 700 քմ հողամաս նվեր կստանա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի կենտրոնում 4 700 քմ հողամաս նվեր կստանա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի Կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում 4 700 քառակուսի մետր մակերեսով հողամաս նվեր կստանա։ Հարցը կառավարության նոյեմբերի 4-ի նիստի օրակարգում է։

Նշված հողամասում ֆեդերացիան պարտավորվում է կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց  և 10 տարվա ընթացքում այդ ծրագրով իրականացնել 760 000 եվրոյի (ավելի քան 415 միլիոն դրամ) ներդրում։ Գումարի մեծ մասը տրամադրվելու է ՈւԵՖԱ-ի՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցացիաների միության կողմից, իսկ մի մասը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ 

ՀՖՖ-ն մտադիր է նվեր ստացած հողատարածքը միավորել Վարդանանց 65 հասցեում գտնվող Ֆեդերացիային պատկանող մեկ այլ տարածքի հետ ու կառուցել ֆուտբոլային դպրոց, որն ընդգրկելու է մեկ երկհարկանի շինություն ու մեկ արհեստական խոտածածկով խաղադաշտ։ Ֆուտբոլի դպրոցում կմարզվեն 300 սաներ։ 

Ֆուտբոլի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչ 2022-ի դեկտեմբեր։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում