Գլխավոր Լրահոս

Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ

Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ

«Այն փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, նրանք օրուգիշեր զբաղված են այդ վնասարարաությամբ»․ կառավարության նոյեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ Ավանեսյանի՝ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։

«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտի հետ կապված մենք լուրջ պլաններ ունենք, այն ընդգրկված է նաև Կառավարության ծրագրի մեջ, պատրաստվում ենք առաջիկայում լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ տանել և հետագայում, երբ ունենանք այս ինստիտուտը, չի կարող բժիշկը շարունակել պահպանել իր լիցենզիան, եթե նման գործունեությամբ է զբաղվում»։

Նախարարի խոսքով՝ մի քանի բժշկական հաստատություններ նման վարքագիծ դրսևորելու համար բժիշկներին աշխատանքից ազատել են։

Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցի ընթացքում խոսեց նաև կորանավիրուսով պայամանվորված հնարավոր նոր սահմանափակումների մասին՝ նշելով, որ իրենք առաջարկելու են դեկտմբերի 1-ից աշխատավայրերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանների համար 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյայով։

«Այլ առաջարկները ևս ներկայացված են, դրանք կքննարկվեն գերատեսչական հանձնաժողովի կողմից»,- տեղեկացրեց առողջապահության նախարարը՝  ավելացնելով, որ իրենք բանակցություններ են տանում իրենց գործընկերների հետ պատվաստանյութերի նոր խմբաքանակ գնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում