Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի նավթ և գազ արդյունահանող 25 խոշորագույն ընկերությունների վարկանիշը: Այն գլխավորում է սաուդական Saudi Aramco ընկերությունը, որն օրական արդյունահանում է 12,5 մլն բարել նավթ: Ընկերության տարեկան հասույթը կազմում է $1մլրդ է: Երկրորդ հորիզոնականում ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է՝ գազի արդյունահանման համաշխարհային առաջատարը՝ 9,7 մլն բարել/օր նավթային համարժեքով:
Առաջատարների եռյակը եզրափակում է իրանական National Iranian Oil Co-ն՝ 6,4 մլն բարել/օր ցուցանիշով:
Ռուսական ընկերություններից վարկանիշում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտ»-ը՝ 15-րդ հորիզոնական և «Լուկոյլ»-ը՝ 18-րդ հորիզոնական:
Ըստ վարկանիշի հեղինակների՝ այս 25 ընկերությունների վրա ամենից մեծ ազդեցությթւնն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս կարող է ազդել ոչ միայն Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող «Գազպրոմ»-ի կամ իր համախոհ Իգոր Սեչինի գլխավորած «Ռոսնեֆտ»-ի, այլև այլ ընկերությունների վրա: Այսպես՝ վարկանիշում 7-րդ հորիզոնականը զբաղեցրած բրիտանա-հոլանդական Royal Duth Shell-ի՝ Սախալինում «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունները երկար պատմություն ունեն: Բացի այդ՝ վարկանիշում ընդգրկված ամերիկյան ExxonMobil-ը (4-րդ հորիզոնական), իտալական Eni-ն (19-րդ հորիզոնական) և նորվեգական Statoil-ը (20-րդ հորիզոնական) «Ռոսնեֆտ»-ի հետ Արկիտկայի շերտի յուրացման շուրջ լայնամսշտաբ պայմանագրեր են ստորագրել: Դրանց բոլորի ստորագրմանն անխտիր Պուտինը ներկա է եղել:
Ըստ Forbes՝ թեև ռուսական ընկերությունները Ասիայում ածխաջրածինների սպառման հարցում ուղղակիորեն մրցակցում են Saudi Aramco-ի հետ, 2010թ. Պուտինը հանդես է եկել ՕՊԵԿ-ի անդամ երկրների հետ համագործակցության օգտին:
2011թ. Պուտինը Forbes-ի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ նախագահ Բարքա Օբամային:
Civilnet











