Գլխավոր Լրահոս

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհուրդն այսօր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային հինգ հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար, հաղորդում է ԵՊՀ կայքը։

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 1 նիստի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ ՀԽ նախագահի ընտրություն, քարտուղարի ընտրություն, ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխություն և ռեկտորի ընտրության նոր մրցույթի հայտարարում»,- նշվում է ԵՊՀ տարածած հաղորդագրությունում: 

Առաջադրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը, որը և ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Սուրեն Պապիկյանն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Եղել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ 2021 թ. օգոստոսի 2-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

Սուրեն Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Եղիշե Կիրակոսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, սովորել Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարանում, միջազգային իրավունքի դասընթացներ անցել Մեդֆորդում և Մասաչուսեթսում, ստացել մագիստրոսի կոչումներ Ջորջթաունի, Սթենֆորդի համալսարաններում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ չեղարկել է ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

Ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին: 

…

Մինչև 2018-ի հեղափոխությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը այն ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգյսանն էր։ Այլ բուհերի հոգաբարձուների խորհուրդների ղեկավարները ևս բարձրաստիճան տարբեր պետական պաշտոնյաներ էին։

Այսօրվա կառավարության և իշխող կուսակցության շատ անդամներ մինչև 2018-ը խիստ քննադատում էին, որ բուհերը քաղաքականացված-կուսակցականացված էին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում