Գլխավոր Լրահոս

Ինչպե՞ս է կազմակերպվելու Գորիս-Կապան ճանապարհի հարակից համայնքների բնակիչների կյանքը․ Արման Թաթոյան

Ինչպե՞ս է կազմակերպվելու Գորիս-Կապան ճանապարհի հարակից համայնքների բնակիչների կյանքը․ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է արել Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետեր տեղադելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ:

Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քաղաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջանական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»,- գրել է Թաթոյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին հայտարարել էր՝ Ադրբեջանը հայկական կողմին ծանուցել է Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադելու մասին։ Այսօր կառավարության նիստից հետո էլ Արմեն Գրիգորյանն ասել է․ «Այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները վճարելով կարող են անցնել»։

«Հետք»-ը գրում է, որ Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն այսօր չեն կարողացել հասնել դպրոց։ Նրանց մեծ մասը գրեթե ամեն օր Գորիսից Բարձրավան էր գնում, բայց այսօր դպրոց չեն գնացել Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով։ 

https://civilnet.am/news/639172/%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d6%81-%d5%a7%d6%84%d5%bd%d5%bf%d6%80%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab%d5%bf%d5%b8%d6%80%d5%ab%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d6%84%d5%bd%d5%bf%d5%ab%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում