Գլխավոր Լրահոս

Հերթական հակառեկորդը․ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ

Հերթական հակառեկորդը․ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 70 մարդ

Հայաստանում նոյեմբերի 11-ին կատարվել է 11 431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 309 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 11,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 2 044 մարդ։ Արձանագրվել է մահվան 70 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 227 063 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6 937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 368 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 326 830 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 771 381 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 554 096 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 340 322 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 019 947 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում