Գլխավոր Լրահոս

Նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ ԱԽ

Նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ ԱԽ

Հայաստանի անվտանգության խորհուրդի (ԱԽ) գրասենյակը մանրամասներ է հաղորդում նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Մինչդեռ, պաշտպանության նախարարությունը հայտարարում էր, թե «ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել և հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը»։

«Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս այս տարվա մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»,- ասված է ԱԽ հաղորդագրությունում։

Գրասենյակից նաև հերքում են լուրերը, թե Հայաստանի զինված ուժերի վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել:

«Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- նշված է հաղորդագրությունում։

https://civilnet.am/news/639496/%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%af-%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%ab%d6%81/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում