Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել, ավիացիոն հաղորդակցությունը բացվում է

ԵՄ-ն և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել, ավիացիոն հաղորդակցությունը բացվում է

ԵՄ բոլոր ավիաընկերությունները կարող են թռչել Հայաստան․ Հայաստանն ու ԵՄ-ն նոր ավիացիոն համաձայնագիր են ստորագրել։

Եվրոպական միությունը եւ Հայաստանը համաձայնագիր են ստորագրել Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին, որը հիմնված է ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության պահպանության եւ կառավարման ընդհանուր բարձր չափանիշների վրա։ Ստորագրումը նշանակում է նոր հնարավորություններ Հայաստանում և ԵՄ-ում սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար, նշվում է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Առավելությունները ներառում են օդային տրանսպորտի նոր հնարավորություններ, ավելի անմիջական կապեր եւ տնտեսական օգուտներ երկու կողմերի համար:

Ըստ համաձայնագրի՝

- ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթներ իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և հակառակը՝ հայկական ավիաընկերությունների համար:

- Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ թռիչքների բոլոր սահմանափակումները կվերացվեն, իսկ բաց եւ արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն խաղի հավասար պայմանները:

«Համաձայնագիրը կնպաստի մարդկանց միջեւ շփումներին եւ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ առեւտրային հնարավորությունների եւ առեւտրի ընդլայնմանը: Սա նաև արժեքավոր գործիք կդառնա ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում