Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսով վարակվողների թիվը նվազում է, կորոնավիրուսից մահերինը՝ ոչ

Կորոնավիրուսով վարակվողների թիվը նվազում է, կորոնավիրուսից մահերինը՝ ոչ

Հայաստանում նոյեմբերի 15-ին կատարվել է 7 699 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 617 մարդ։ Արձանագրվել է մահվան 52 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 260 268 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 7 107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 385 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 329 913 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 785 911 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 561 925 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 432 018 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 045 212 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում