Եվրամիության՝ Կիպրոսին հատկացվող ֆինանսական աջակցությունը առաջիկա երեք տարում կարող է կազմել €15 մլրդ: Այսպիսի գնահատականով հանդես է եկել Standart&Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը, հաղորդում է Itarr-Tass-ը: Գումարը նախատեսված է Կիպրոսի բանկերի վերակապիտալիզացիայի և պարտքային պարտավորությունների ֆինանսավորման համար:
Գործակալության փորձագետների կարծիքով՝ մինչ 2014-ի վերջ Կիպրոսին անհարժեշտ կլինի շուրջ €11 մլրդ, ինչը ՀՆԱ-ի 61%-ն է: Այս թիվը կազմվում է բանկերի վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ €2,3 մլրդ-ի, ինչպես նաև 2012-2014թթ. Հունաստանին €2,18 մլրդ ծավալով վարկերի պոտենցիալ չվերադարձման արժեքի հիման վրա: Բացի այդ՝ ըստ փորձագետների՝ ևս €6,59 մլրդ անհրաժեշտ կլինի կառավարության լրացուցիչ պահանջների, մասնավորապես՝ պարտքային պարտավորությունների ֆինանսավորման և բյուջետային այլ ծասխերի համար: «Հաշվի առնելով Հուանստանում պահպանվող անորոշությունը, ինչպես նաև Պորտուգալիային և Իռլանդիային ֆինանսական աջակցության համար անհրաժշետ պահուստային միջոցների ծավալը, մինչ 2014թ. Կիպրոսին տրամադրվող ֆինանսական աջակցության փաթեթի ծավալը կկազմի €15 մլրդ»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հունիսի վերջին Կիպրոսը արտակարգ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով պաշտոնապես դիմել է Եվրախմբին՝ պայմանավորված երկրի բանկերին վերականգնման համար հատկացված ժամեկտի ավարտով: Կիպրական բանկերը զգալի վնասներ են կրել հունական 76%-անոց պարտատոմսերի դուրսգրման հետևանքով: Այդպիսով Կիպրոսը Հունաստանից, Պորտուգալիայից, Իռլանդիայից և Իսպանիայից հետո դարձել էր եվրոգոտու հինգերորդ երկիրը, որը դիմել էր արտաքին ֆինանսսկան աջակցության:
Սկսած մայիսից՝ Նիկոսիան գործնականում զրկված է միջազգային պարտքային շուկաների մատչումից՝ պայմանավորված վարկանշային բոլոր երեք հսկաների կողմից իր վարկանիշի մինչև «աղբային մակարդակ» իջեցմամբ: Սա, իր հերթին, հանգեցրել էր Կիպրոսի՝ սեփական ուժերով առկա ֆինանսական խնդիրները լուծելու անկարողությանը, որոնց պատճառը երկրի բանկային համակարգի՝ Հունաստանի ֆինանսական շուկայից ունեցած չափից ավելի մեծ կախվածությունն է:
Civilnet











