Գլխավոր Լրահոս

Հայաստանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի․ նախարար

Հայաստանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի․ նախարար

Նոյեմբերի 16-ին լրագրողների՝ Հայկական ատոմակայան շրջայցի ժամանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ատոմային էներգետիկայի դերը շատ մեծ է․ «Մենք շարունակելու ենք մեծ տեղ տալ դրա զարգացմանը։ Մեր միտքը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը»։ 

Լրագրողների շրջայցը կազմակերպվել էր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026-ը երկարաձգելու առիթով: Կայանի արդիականացումը սկսվել է 2015-ին։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքներ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով։ Նախատեսվում է ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացնել մինչև 2036-ը։ 

«Բոլոր նախապայմանները կան դրա համար, այսինքն՝ բոլոր աշխատանքներն արված են այս փուլում, և իհարկե հաջորդ տարիներին նույնպես նախանշված որոշակի աշխատանքներ կան, որոնք ընստ գրաֆիկի կիրականացնենք»,- նշեց Գնել Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ մտադիր են այնպես անել, որ գործող կայանի շահագործման ժամկետների ավարտին լինի նոր էներգաբլոկ և այն անմիջապես միացնել ցանցին։ Նա կարծում է՝ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026-2027-ին։

Նոր էներգաբլոկի հզորությունը դեռ հայտնի չէ, սակայն նախարարի խոսքով՝ այն առնվազն կունենա այն հզորությունը, որն ունի գործող կայանը՝ մոտ 400-450 մվտ։ Գնել Սանոսյանը նշեց նաև, որ նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում գլխավոր գործընկերը «Ռոսատոմ»-ն է։

«Մենք «Ռոսատոմ»-ի գործընկներների հետ շարունակում ենք մտածել, քննարկել, նույնիսկ առաջիկայում որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և նոր էներգաբլոկի կառուցման շուրջ»,- ասաց նախարարը։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում