Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Սիցիլիան առերեսվի դեֆոլտի

Հնարավոր է՝ Սիցիլիան առերեսվի դեֆոլտի

Իտալիան բյուջետային մեծածավալ պարտքերի պայմաններում ևս մեկ բարդ խնդրի է առերսևում՝ Սիցիլիայի հնարավոր դեֆոլտը: Թեև դրա հավանակնությունն այդքան էլ միանշանակ չէ, ինքնավար շրջանի ղեկավար Ռաֆայել Լոմբարդոն արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը:

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ մտադիր է հուլիսի 24-ին հանդիպել Լոմբարդոյի հետ՝ քննարկելու մարզի ֆինանսական դրությունը, քանի որ բիզնես շրջանակներում Սիցիլիայի վարկունակությունը մտահոգության պատճառ է դարձել: Ավելի վաղ Մոնտին Լոմբարդոյին նամակ  է ուղարկել՝ վերջինիս խնդրելով պարզաբանումներ ներկայացնել հրաժարականի վերաբերյալ:

Այս ամենը տեղի է ունենում Մոնտիի համար չափազանց անբարենպաստ ժամանակում՝ ստվերելով Իտալիան ճգնաժամից դուրս բերելու նրա փորձերը: Ներդրողների արձագանքը, ամենայն հավանականությամբ, չափազանց նյարդային կլինի, եթե պարզ դառնա, որ Սիցիլիան բյուջետային խթանումների անհրաժեշտություն ունի, քանի որ դա կնշանակի պետպարտքի մեծացում:

Սիցիլիայի տարածքային զարգացման նախարար Ֆաբրիցիո Բարկայի կարծիքով՝ երկրի մարզերում պետք է իրականացվեն  դրամավարկային նույն խիստ միջոցառումները, որոնք կիրառվում են ազգային մակարդակով:

Վերջին տարիներին Սիցիլիայի պարտքի աճը պայմանավորված է Հռոմի կողմից մարզի ֆինանսավորման կրճատմամբ, որի նպատակ է ունեցել զսպելու երկրի պետպարտքի աճը: Ներկայում այն €1,95 տրլն է: Աուդիտորների անկախ կոլեգիայի տվյալների համաձյան՝ 2011-ին Սիցիլիայի պարտքը գերազանցել  է  €5 մլրդ-ը:

Սիցիլիան՝ ինքնավար մարզի իր կարգավիճակի շնորհիվ ֆինանսների վերահսկման հարցում բավավական անկախ է: Կենտրոնն ամբողջովին չի վերահսկում մարզի ֆինանսական միջոցները:

Իտալացի մի շարք գործարարների կարծիքով՝ Սիցիլիան լրջագույն խնդիրների կառերեսվի, եթե չկարողանա ներգրավել այն միջոցները, որ փոխառել է Իտալիայի կառավարությունից:

Մյուս կողմից՝ օտարեկրյա ներդրողները պատրաստ են գնել իտալական պետպարտատամսսեր՝ առավել մեծ հետաքրքրություն դրսևորելով եռամյա պետպարտատոմսերի նկատմամբ: Անցած ուրբաթ տեղի ունեցած աճուրդին վաճառվել է €3,5 մլրդ-ի պետպարտատոմս, որից 54%-ը ձեռք են բերել օտարերկրյա ներդրողները:

Հիշեցենեք, որ հունիսին Moody's վարկանշային գործակլությունը Իտալիայի սուվերեն վարկանիշն իջեցրել էր երկու կետով՝ A3-ից Baa2՝ բացասական կանխատեսմամբ: Այս շաբաթ գործակալությունն իջեցրել է նաև իտալական 13 բանկերի վարկանիշները՝ իր որոշումը պայմանավորելով հանգամանքով, որը մոտ ապագայում կառավարությունը չի կարողանա ֆինանսական աջակցություն տրամադրել ֆինանսական բարդ իրադրությունում հայտնված բանկերին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում