Գլխավոր Լրահոս

Հնարավոր է «Գազպրոմ նեֆտ»-ը $500 մլն-ով գնի Albpetrol-ը

Հնարավոր է «Գազպրոմ նեֆտ»-ը $500 մլն-ով գնի Albpetrol-ը

Ռուսական «Գազպրոմ նեֆտ»-ը մտադիր է մասնակցել ալբանական Albpetrol ընկերությանը մասնավորեցմանը, որի բաժնետոմսերի 100%-ը ներկայում տնօրինում է Ալբանիայի կառավարությունը: Այս մասին հաղորդում է ռուսական «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Ալբանիայի էկոնոմիկայի նախարարության սեփականաշնորհման դեպարտամենտի ղեկավար Գենտի Մինարոլին:

Նրա խոսքով՝ հայտամարցույթին մասնակցության հայտ է ներկայացրել նաև սերբական NIS նավթային հոլդինգը: Հայտամրցույթին այս պահի դրությամբ մասնակցում է 12 ընկերություն ԱՄՆ-ից, Թուրքիայից, Կանադայից, Չեխիայից, Չինաստանից և Ալբանիայից:

Ակնկալվում է, որ օֆերտների ընդունման ժամկետը կերկարաձգվի մինչ սեպտեմբեր: Ավելի վաղ ժամկետ էր սահամանված հուլիսի 26-ը:  Ալբանիայի կառավարությունը Albpetrol-ի նախնական գինը չի հայտարարել: Ավելի վաղ ընկերությունը, ըստ  միջազգային IHS Global Insight-ի տվյալների, գնահատվել է $400-500 մլն: Մի շարք փորձագետների կարծիքով՝ ներկայում այն գնահատվում է €400-500 մլն:

Albpetrol-ի ռեսուրսների տվյալները և ֆինանսական ցուցանիշները հայտնի չեն:Մինարոլիի խոսքով՝ դրանք ներկայացվում են միայն հնարավոր գնորդներին: Ըստ ալբանական զանգվածային մի շարք լրատվամիջոցների՝ Albpetrol-ը մասնաբաժին ունի երկրի հանքարդյունաբերական գրեթե բոլոր նախագծերում: IHS Global Insight–ի տվյալների համաձայն՝ 2010թ. Albpetrol-ը արդյունահանել է  58 հազ. տ նավթ, ինչը «Գազպրոմ նեֆտ»-ի արդյունահանման 0,1%-ն է:

Բալկանյան թերակղզում «Գազպրոմ նեֆտ»-ի էկսպանսիան սկսվել է 2009թ. սերբական NIS-ի գնմամբ, որը գործում է Սերբիայում, Մակեդոնիայում, Բոսնիայում, Մոնտենեգրոյում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Խորվաթիայում: Այդ ժամանակ «Գազպրոմ նեֆտ»-ը NIS-ի 56,15% վերահսկիչ փաթեթի դիմաց վճարել էր €440 մլն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում