Գլխավոր Լրահոս

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ

Հայաստանում նոյեմբերի 22-ին կատարվել է 7 366 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 1 438 մարդ։ Արձանագրվել է մահվան 48 դեպք:

Նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 878 դեպք, որոնցից 308 922-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 318 552 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 17 195 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 405 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 334 878 դեպքով։ Վրաստանը գտնվում է 47-րդ տեղում՝ 819 182 դեպքով, Ադրբեջանը 55-րդ տեղում է՝ 574 799 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 596 410 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 082 865 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում