Գլխավոր Լրահոս

Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին

Դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդ կտրվի դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 9-ը՝ ներառյալ, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը՝ ներառյալ: Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։

ԿԳՄՍ նախարարությունը եղանակային անբարենպաստ պայմանների, սուր վարակիչ հիվանդությունների տարածման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ։

Նախարարությունը հաստատել է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը։

«Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում