Գլխավոր Լրահոս

Հունվարի 1-ից կարող է արգելվել չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր

Հունվարի 1-ից կարող է արգելվել չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր

Առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ, համաձայն որի՝ հունվարի 1-ից հանրային վայրեր մուտքն ազատ է լինելու միայն պատվաստված քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հունվարի 1-ից սննդի կետերում, մշակութային միջոցառումներին՝ համերգներ և այլն, քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում»,- նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ հանրային վայրեր մուտք գործելիս կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն նաև պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիները։

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 13 562 քաղաքացի, որոնցից 1 092-ը կամ 8,1 տոկոսն են պատվաստված քաղաքացիներ են։

«Այս պահին հոսպտալացված 2 900 քաղաքացիներից ընդամենը 102-ն են կամ 3,5 տոկոսն է, որ ամբողջական պատվաստված է։ Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են ամբողջական պատվաստված»,- հայտնեց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց նաև, որ Հայաստանում գրանցվել է մահվան 23 դեպք, երբ պատվաստված քաղաքացին է վարակվել կորոնավիրուսով և մահացել։ Ըստ նրա՝ վերը նշված մահացած քաղաքացիների միջին տարիքը 75 էր և բոլորի մոտ գրանցված է եղել խրոնիկ հիվանդություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում