Գլխավոր Լրահոս

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ

Հայաստանում նոյեմբերի 30-ին կատարվել է 7 279 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 590 մարդ։ Արձանագրվել է մահվան 43 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 020 դեպք, որոնցից 317 765-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 373 959 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 447 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 339 020 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 850 102 դեպքով, Ադրբեջանը 56-րդ տեղում է՝ 588 318 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 8 795 588 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 6 117 445 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում