Գլխավոր Լրահոս

«Մելլաթ բանկը» հրաժարվել է 1,5 մլրդ-ով կառավարությունից տարածք գնել

«Մելլաթ բանկը» հրաժարվել է 1,5 մլրդ-ով կառավարությունից տարածք գնել

«Մելլաթ բանկը» հրաժարվել է ձեռք բերել կառավարական N2 մասնաշենքի (որում տեղակայված են նաև Տարածքային կառավարման, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները) 789,4 քմ ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը

Բանկի մտափոխությունը գործադիրին ստիպել է հուլիսի 19-ի հերթական նիստին չեղյալ համարել այս տարվա հունվարի 19-ի իր իսկ որոշումը, որով նշված տարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարվել է բանկին։

Նշենք, որ կառավարությունը նշված տարածքը նախատեսել է վաճառել մոտ 1,5 մլրդ դրամով։ Սակայն մարտի 22-ին «Մելլաթ բանկը» Պետական գույքի կառավարման վարչությանը տեղեկացրել է, որ ընկերության խորհուրդը քննարկել է վարձակալած տարածքի ձեռք բերման հարցը, որի արդյունքում հրաժարվել է գույքի ձեռքբերումից։

«Մելլաթ բանկը» չի համաձայնել կառավարության որոշման այն դրույթի հետ, որ անհրաժեշտություն առաջանալիս, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վաճառված տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու դեպքում, գնորդին՝ ոչ շուտ քան երեք տարի և ոչ ուշ քան հինգ տարի ժամկետում կառաջարկվի համարժեք տարածք Երևանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում