Գլխավոր Լրահոս

Ժողովրդավարությունը որպես զենք

Ժողովրդավարությունը որպես զենք

Արցախի նախագահի ընտրությունները կարևոր են ոչ միայն սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման տեսակետից, այլև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Կարևորը այն չէ, թե ով կընտրվի, կարևոր է, թե ինչպես կընտրվի: Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի կազմակերպումը և մրցակցային ընտրությունների ապահովումը կարևոր քայլ կլինի Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում:

2010-ից Freedom Housе միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում Արցախը մասամբ ազատ երկրների դասակարգումից անցել է անազատ երկրների շարքը և քարտեզի վրա ներկվել նույն՝ Ադրբեջանի գույնով: Այսինքն՝ ժողովրդավարության մակարդակի միջազգային ընկալման մեջ Արցախը հավասարվել է Ադրբեջանին: Սա վտանգավոր միտում է:

Փաստացի, միջազգային հանրությունը կարող է որևէ խնդիր չտեսնել, որ ոչ ազատ Արցախը լինի ոչ ազատ Ադրբերջանի կազմում: Ժողովրդավարական ինստիտուտների անկումը պատճառահետևանքային կապով կապված է Արցախի տարածքային ամբողջականության, անձեռնմխելության և բնակչության անվտանգության հետ:

Ուժեղ ժողովրդավարությունը Արցախում հզոր խաղաքարտ կլինի Ադրբեջանի հետ բանակցություններում: Այս պարզ ռազմավարությունը  Հայաստանի և Արցախի իշխանությունները ընկալած պետք է լինեին և բանակցային գործընթացում օգտագործեին որպես զենք:

Արցախը և հայությունն ընդհանրապես իրավունք չունեն ժողովրդավարության խաղաքարտը կորցնել առհավետ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում