Գլխավոր Լրահոս

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վարակի 12 դեպք

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վարակի 12 դեպք

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը հղի կանանց շրջանում է։ Այս մասին հայտնում է հիվանդությունների և վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնը(ՀՎԿԱԿ)։

«Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում ներկա պահին հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում: Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնը տեղեկացնում է, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը՝ նշված վարակներով միաժամանակյա հիվանդացման ռիսկերը նվազեցնելու նպատակով»։

​ ՀՎԿԱԿ-ը հիշեցնում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

«Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում