Գլխավոր Լրահոս

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, առողջացել՝ 438-ը

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, առողջացել՝ 438-ը

Հայաստանում դեկտեմբերի 12-ին կատարվել է 3 619 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 66 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 438 մարդ։ Արձանագրվել է մահվան 17 դեպք:

Դեկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 604 դեպք, որոնցից 325 832-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 451 381 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 7 476 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 819 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 477 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 342 604 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 890 813 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 604 480 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 040 179 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 154 813 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում