Գլխավոր Լրահոս

Հայաստանը երկարաձգում է կաշվի արտահանման արգելքը

Հայաստանը երկարաձգում է կաշվի արտահանման արգելքը

Կառավարությունը մտադիր է շարունակել Հայաստանից անմշակ կաշվի արտահանման արգելքը։ Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է համապատասխան նախագիծը։

Այս տարվա հունիսի 3-ին կառավարությունն ընդունել էր նախագիծ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու նպատակով այս ապրանքի արտահանումը սահմանափակելու վերաբերյալ։ Արգելքը 6 ամսով էր ու այժմ այն երկարաձգվում է։

«Կաշվի արգելքի որոշման ընդունումից  ի վեր՝ սույն թվականի հունիսի 3-ից մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը ընկերությունների կողմից ընդունվել է 382,583 կգ չմշակված տավարի և 6 275 հատ չմշակված ոչխարի կաշի։ Կաշվի հումք վերամշակող ընկերությունների հզորությունը կազմում է ամսական 360 տոննա: Մինչև կաշվի արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը կազմել է մոտ 34 մլն դրամ, իսկ կաշվի հումքի վրա արտահանման արգելքի սահմանումից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ: Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քանի 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում