Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, առողջացել է 510 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, առողջացել է 510 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 16-ին կատարվել է 7 069 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 510 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 350 դեպք, որոնցից 327 539-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 479 389 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 6 437 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 885 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 343 350 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 901 202 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 608 060 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 118 424 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 165 454 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում