Գլխավոր Լրահոս

Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն օգտագործել է մարդկանց լրտեսելու ծրագրեր․ փորձագետ

Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն օգտագործել է մարդկանց լրտեսելու ծրագրեր․ փորձագետ

Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ թիրախում քաղաքական գործիչներ են և մեդիայի հետ առնչվող մարդիկ։

«Հայտնաբերվել է Մետայի - Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը՝ Անդրոյիդ և այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ՝ youtu-be[.]net։ Վարակումը տարածվել է SMS-ների և մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»,- գրել է Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում