Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։
https://civilnet.am/news/644349/%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a5%d6%83%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a5%d5%b2%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af-%d5%b4%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/Հայկ Մարությանը 2018-ի հեղափոխության առանցքային դեմքերից էր։ Նա քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2018-ին։ Մարությանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։
Իշխող թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը հիմնավորում է նրա հետ քաղաքական խզմամբ։ Հայկ Մարությանը այս գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում։
Անվստահություն հայտնելու գործընթացը
Ըստ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 9-րդ գլխի, որում ներկայացվում է քաղաքապետին անվտահություն հայտնելու գործընթացը, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ:
Երևանի ավագանին ունի 65 անդամ, որից 54-ը՝ «Իմ քայլը» դաշինքից են, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 3-ը «Լույս» դաշինքից, 3-ը ի սկզբանե եղել են «Իմ քայլում», սակայն այնուհետև դուրս են եկել։
Ըստ 126-րդ հոդվածի՝ որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու։ Այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն։
Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:
Civilnet











