Արտարժութային շուկայում բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Երրորդ օրն անընդմեջ «Նասդաք ՕէՄէՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առք ու վաճառքի գործարք չի իրականացվել։
Բորսայում գործարքների բացակայությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ «թանկ» դոլարը պահանջարկ չունի։ Այսօր բորսայում առաջարկի փոխարժեքը եղել է 412դրամ/$1, պահանջարկինը՝ 411,55 դրամ/$1։ Թեև առաջարկի փոխարժեքը հունիսի 19-ի համեմատ նվազել է 0,5 կետով, պահանջարկի նվազումն ավելի արագ տեմպ է ունեցել՝ 0,7 կետով։
Մյուս կողմից՝ ներբանկային շուկայի այսօրվա փոխարժեքներից երևում է, որ բորսայի հիմնական մասնակից բանկերը դոլարի պահանջարկը փորձել են ապահովել ներքին շուկայից։ Այսպես. երեկվա համեմատ ներբանկային շուկայում առքի միջին փոխարժեքը (410,01դրամ/$1) ավելացել է 0,04 կետով, այնինչ վաճառքինը նվազել է 0,07 կետով (413,23 դրամ/$1)։ Վաճառքի փոխարժեքի նվազումը ցույց է տալիս, որ արտարժութային շուկայում դոլարի պահանջարկն այդքան էլ մեծ չէ։
Civilnet











