Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 6 տարի ամսական 50 000 դրամ է հատկացնելու երրորդ երեխայի համար

Կառավարությունը 6 տարի ամսական 50 000 դրամ է հատկացնելու երրորդ երեխայի համար

Կառավարությունն առաջարկում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նշանակել ու վճարել 50.000 դրամի նպաստ՝ մինչև երեխայի 6  տարեկան դառնալը։ Համապատասխան որոշումը կայացվելու է դեկտեմբերի 23-ի կառավարության նիստում։

Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ 

Գործադիրն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը. «Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ․ 10 131-ի դիմաց կավելանա տարեկան 8,14%-ով կազմելով՝ 2022թ․՝ 10 956, 2023թ․՝ 11 844, 2024թ․՝ 12 804, 2025թ․՝ 13 848 և 2025թ․՝ 14 976»,- հաշվարկել են կառավարությունում։

Ներկայիս կարգավորմամբ երեք և ավել երեխա ունենալու դեպքում պետական աջակցությունը միանվագ էր տրամադրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում