Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, առողջացել է 407 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, առողջացել է 407 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 23-ին կատարվել է 6 236 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 135 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 407 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 261 դեպք, որոնցից 329 983-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 522 916 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 843 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 939 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 493 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 344 261 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 920 617 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 613 059 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 247 606 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 179 817 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում