Հայաստանում դեկտեմբերի 28-ին կատարվել է 6 788 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 125 մարդ։ Արձանագրվել է մահվան 5 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։
Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 737 դեպք, որոնցից 331 152-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 553 654 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 123 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 961 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 501 է:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 344 737 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 928 030 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 615 312 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 365 399 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 188 857 դեպքով:
Civilnet











