Բնական գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Եգիպտոսի հյուսիսում: Այս մասին, ըստ Associated Press-ի, հայտարարել է Եգիպտոսի նավթի և բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Մահֆուզ ալ Բունին:
Նրա խոսքով՝ հանքավայրը պարունակում է 123 մլրդ խմ գազի պաշարներ: Հանքավայրի արդյունահանումը, մոտավոր հաշվարկներով, կկազմի օրական 40 մլն խմ գազ:
Հանքավայրը հայտնաբերվել է British Gas-ի ընկերության դուստր ձեռնարկության կողմից:
Civilnet











