Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հունվարի 5-ին կատարվել է 4 220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 154 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:

Հունվարի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 389 դեպք, որոնցից 332 458-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 590 957 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 427 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 993 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 345 389 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 945 609 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 618 918 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 9 718 861 դեպքով, Իրանը 11-րդ տեղում է՝ 6 201 467 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում