Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, որին այսօր բաց է թողել հունական դատարանը, գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ իր ազատ արձակման գործում Հայաստանի դեսպանատունը և հատկապես դեսպան Տիգրան Մկրտչյանը անհավատալի ջանքեր գործադրեցին իրեն փրկելու համար։ «Նա օր ու գիշեր աշխատում էր, ոչ մի պահ մենակ չէր թողնում։ Կյանքումս առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում պետություն է կանգնած՝ անվերապահ և անվարան։ Շատ տարբեր զգացողություն։ Լավ էր։ Չգիտեի»,- գրել է նա։
Նիշանյանը նաև նշել է, որ հնարավոր է՝ ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ երկրից և «միգուցե ապրել Հայաստանում, միգուցե այլ տեղ»:
Այսօր ավելի վաղը Հունաստանի Սիրոսի վարչական դատարանը որոշում էր հրապարակել, որի Սևան Նիշանյանի ազատ արձակման մասին։ Ըստ որոշման՝ Նիշանյանը պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։
https://civilnet.am/news/645734/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab-%d5%bb%d5%a1%d5%b6%d6%84%d5%a5%d6%80-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%a4%d6%80%d5%a5%d6%81%e2%80%a4-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%ab%d5%b7%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%ab%d6%80-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/Դեսպանությունը նշել էր՝ քանի որ Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացի է, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան։
65-ամյա լեզվաբան և բլոգեր Սևան Նիշանյանը 2017-ին թուրքական բանտից փախչելուց հետո ապրում էր Հունաստանում ժամանակավոր թույլտվության ներքո: Նա կալանավորվել էր Հունաստանում 2021-ի դեկտեմբերի 30-ին այն բանից հետո, երբ Հունաստանի իշխանությունները հրաժարվել էին երկարաձգել նրա կացության թույլտվությունը։
Civilnet











