Գլխավոր Լրահոս

Աշխատանքի շուկայի ակտիվությունը 2021-ին կրկնապատկվել է

Աշխատանքի շուկայի ակտիվությունը 2021-ին կրկնապատկվել է

2021-ին աշխատանքի շուկայի ակտիվությունը կրկնապատկվել է, աշխատակիցների ամենամեծ պահանջարկը եղել է ծրագրավորման և սպասարկման ոլորտներում։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի փնտրման Staff.am հարթակի զեկույցից, որն ամփոփել է  2021-ին աշխատանքի շուկայում առկա զարգացումները։ 

Ըստ զեկույցի՝ Staff.am կայքում աշխատանքի հայտարարությունները կայուն աճ են գրանցում, և 2020-ի համեմատ անցյալ տարի հայտարարությունները աճել են 7 632-ով։ Ըստ համալրման ծավալների՝ ամենաակտիվ գործատուներն են եղել Softconstruct, Kindda, Digitain, Picsart ծրագրավորման ընկերությունները և մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը։ Բոլոր աշխատանքների 94,4 տոկոսը եղել է Երևանում, մյուս քաղաքը, որտեղ եղել են մեծ թվով հայտարարություններ, Գյումրին է։  Ուսումնասիրության համաձայն՝ հայտարարված աշխատանքների 92,5 տոկոսը եղել է հիմնական աշխատանք։ 

«2021-ի ընթացքում բոլոր աշխատանքների 1%-ը հեռահար է»,- նշված է ուսումնասիրությունում։ Ծրագրավորման ոլորտի հեռավար աշխատանքի միջին աշխատավարձը եղել է 1,119 մլն դրամ, որակի կառավարման ոլորտի հեռավար աշխատանքի միջին աշխատավարձը՝ 720 000 դրամ։ Հեռավար աշխատանքի ամենաշատ հայտարարությունները տեղադրվել են Միացյալ Նահանգներից և Ուկրաինայից։ 

Ըստ կանխատեսման՝ 2022-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը կշարունակվի, ընկերությունների միջև մրցակցությունը կսրվի, ինչը կբերի աշխատավարձերի աճի։ «Ավանդական» ոլորտներից հոսքը դեպի ՏՏ, ըստ կանխատեսման, կշարունակվի։ 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում