Գլխավոր Լրահոս

Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը

Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ):

«Շարունակվում է կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտությունները: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը»,- ասված է հաղորդագրությունում։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել․ «Պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների, մասնավորապես, «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները, այդ թվում՝ խթանիչ դեղաչափերով»,- նշում են նախարարությունից։

Հայաստանում COVID-19-ի «Օմիկրոն» շտամ հայտնաբերվել էր հունվարի 9-ին։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր առաջին երկու դեպքի մասին։

Հայաստանում հունվարի 16-ին կատարվել է 4 040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 168 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,1 տոկոսը։ Մեկ օրում առողջացել է 46 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք: ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 644 655 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 594 պացիենտ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում