Գլխավոր Լրահոս

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահվան տվյալները

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահվան տվյալները

Առողջապահության նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին:

«Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ հրապարարակված տվյալներում առկա տարբերությունները պարզելու մասին վարչապետի հանձնարարության համաձայն` ուսումնասիրվել է առողջապահության նախարարության և վիճակագրական կոմիտեի հրապարակած` կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահվան դեպքերի տարբերությունը: Վիճակագրական ծառայության կողմից հրապարակված բոլոր դեպքերն անհատապես համադրվել են կորոնավիրուսային հիվանդություն ունեցած անձանց տվյալների հետ, և առողջապահության նախարարության կողմից շտկվել է ԱՆ էլեկտրոնային տեղեկատվական բազայի մահվան տվյալները` դրանք համապատասխանեցնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությանը»,- ասված է նախարարության հայտարարությունում։

***

Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստին անդրադարձ էր կատարվել վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության հրապարակած՝ կորոնավիրուսից մահերի տվյալների տարբերությանը։ Պարզվել էր, որ երկու մարմինների՝ կորոնավիրուսից մահացած անձնանց թիվը տարբերվում է մոտ 700-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել էր ուսումնասիրել հարցը և պարզել՝ կա արդյոք պատասխանատվություն առաջացնող չարամտություն, թե ոչ։

Ըստ Առողջապահության նախարարության՝ 2020-ին կորոնավիրուսից գրանցվել է 2 828 մահ։ Այս թիվը տրամադրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որը համավարակի մեկնարկից սկսած վարում է վարակվածների և մահացածների օրական վիճակագրություն։ Իսկ ըստ Վիճակագրական կոմիտե՝ նոյեմբերի 30-ին հրապարակած՝ «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020 թվականներին» զեկույցի՝ կորոնավիրուսից 2020-ին մահացել է 3 545 անձ։ Սա 717-ով ավելի է նախարարության տվյալներից։

https://civilnet.am/news/643098/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում