Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը

ՍիվիլՆեթը, Թրանսփարենսին դատարանով կառավարությունից պահանջում են Պղնձամոլիբդենայինի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը

Մկրտիչ Կարապետյան

«Սիվիլնեթ»-ը («Սիվիլիթաս» հիմնադրամը) «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ սկսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած գործարքների  հետ կապված դատական գործընթաց։

Սեպտեմբերի 30-ին Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն անցել էր Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանը, որը նույն օրը ձեռք բերած բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրել է կառավարության աշխատակազմին։ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Այս գործարքից հետո «Սիվիլնեթ»-ը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին դիմել էր կառավարությանը՝ խնդրելով տրամադրել համապատասխան նվիրատվության պայմանագիրը։ Կառավարությունը հրաժարվել էր փոխանցել պայմանագիրը՝ շեշտելով, որ «Հայաստանի Հանրապետությունը գործարքի մյուս կողմի հանդեպ ստանձնել է դրա դրույթների գաղտնիությունը պահպանելու պարտավորություն, հայցվող տեղեկատվությունը ձեռք է բերել գաղտնի տեղեկատվության բնույթ»։ Կառավարությունը համարելով նվիրատվության պայմանագիրը առևտրային գաղտնիք, ի վերջո, այն չի տրամադրել։ 

Դեկտեմբերի 16-ին «ՍիվիլՆեթ»-ի ու «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչները՝ Գենյա Պետրոսյանը, Էլինա Գյուրջյանն ու Դավիթ Գյուրջյանը հայց են ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի կառավարության աշխատակազմին տրամադրել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի պատճենը։ Դեկտեմբերի 23-ին վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ և նախնական դատական նիստ նշանակել մայիսի 3-ին։ 

Կառավարությունը հունվարի 5-ին որոշեց կոմբինատի 15 տոկոսի հասնող պետական բաժնետոմսերի կառավարումը հանձնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում