Գլխավոր Լրահոս

«Կովկասի գերուհին-2». նոր հայացք՝ հին պատմությանը

«Կովկասի գերուհին-2».  նոր հայացք՝ հին պատմությանը
Ղրիմում արդեն մի քանի օր է՝ ընթանում են հանրահայտ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի լեգենդար կատակերգության՝ «Կովկասի գերուհին-2 կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի ռեմեյքի նկարահանումները, որոնց առաջին փուլն անցել է «Մոսֆիլմում»: Սյուժետային հիմնական գիծն անփոփոխ է (նույնիսկ պահպանվել են որոշ մեջբերումներ), սակայն պատմությունը ժամանակակից երանգ է ստացել: «Մենք չենք փորձում այդ մեծ գործից ավելի լավ բան ստեղծել. սա պարզապես մեր սերնդի հայացքն է հին վարկածին: Հագուստը և դեկորացիաները վերարտադրվել են հին մոդելների հիման վրա: Մենք ցանկանում ենք պահպանել հանրահայտ և սիրված այս ֆիլմի ոգին»,- ասել է ֆիլմի ռեժիսոր Մաքսիմ Վորոնկովը: Նինայի և Շուրիկի գլխավոր դերերին հրավիրվել են երիտասարդ դերասաններ Անաստասյա Զադորոժնայան և Դմիտրի Շարակոիսը: Բացի այդ՝ ֆիլմում ընդգրկված են Գենադի Խազանովը (ընկեր Սաախով), Նիկոլայ Դոբրինինը (Հիմար), Սերգեյ Ստեպանչենկոն (Փորձառու), Սեմյոն Ստրուգաչովը (Վախկոտ): Նկարահանման հարթակում աշխատանքը եռում է, քանի որ անհրաժեշտ է հասցնել մինչև օգոստոսի 20-ը՝ նկարահանումների վերջնաժամկետը: «Կովկասի գերուհին-2» ֆիլմում հյուրասեր կովկասցու՝ պատգամավոր Մերիմի դերակատար ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Բոգդասարովը վստահ է, որ նախագիծը հաջողություն կունենա: «Որոշ մարդկանց այս ժապավենը, հնարավոր է՝ կվանի, որովհետև նրանք սովորել են հին տարբերակին, սակայն վստահ եմ՝ մենք էլ երկրպագուներ կունենանք»,- ասել է Բոգդասարովը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում