Գլխավոր Լրահոս

2021-ի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է

2021-ի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է

2021 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2021-ի 1 000 խոշոր հարկատուների ցանկից։ 

Կոմբինատը ընդհանուր առմամբ անցյալ տարի վճարել է մոտ 48,5 միլիարդ դրամի հարկ, որը 7 միլիարդով ավել է 2020-ի ցուցանիշից։ Սա, ըստ էության, կապված է համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գների կայուն աճի հետ, որը շարունակվեց նաև անցյալ տարի։ Հայաստանի երկրորդ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած 45 միլիարդ դրամ հարկերով, իսկ երրորդ խոշոր հարկատուն է դարձել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ 42,7 միլիարդ դրամի վճարած հարկերով։ 

2020-ին Հայաստանի ամեմամեծ հարկատուն «Գրանդ տոբակո»-ն էր՝ վճարած ավելի քան 50 միլիարդ դրամի հարկերով, իսկ անցյալ տարվա ցուցանիշներով ընկերությունը նվազեցրել է հարկերը մոտ 9  միլիարդով։ Մոտ 3 միլիարդով 2020-ի համեմատ պակաս հարկ է վճարել նաև «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որը Սոթքի ոսկու հանքի շահագործող ընկերությունն է։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում