Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 1 332 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 1 332 նոր դեպք

Հայաստանում հունվարի 24-ին կատարվել է 5 713 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 332 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 23,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 155 մարդ։ Արձանագրվել մահվան 4 դեպք։

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 685 238 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 9 625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 032 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 519 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը՝ 353 731 դեպքով։ Վրաստանը գտնվում է 48-րդ տեղում՝ 1 075 154 դեպքով, Ադրբեջանը 66-րդ տեղում է՝ 634 488 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 014 152 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 258 181 դեպքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում