Գլխավոր Լրահոս

Անվճար երթուղիների գործն ուղարկվեց տրանսպորտի նախարարություն

Անվճար երթուղիների գործն ուղարկվեց տրանսպորտի նախարարություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրումներ իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոմֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները։ Դիմումները ներկայացվել էին հուլիսի 11-ին։

Ըստ ներկայացված դիմումների՝ վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից, ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ խոսքը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվճար ավտոբուսային երթուղիների մասին է։

«Կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն»,- նշված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում։

Նշենք, որ Հայաստանում միջքաղաքային և միջհամայնքային երթուղիները գտնվում են տրանսպորտի և կապի նախարարության իրավասության դաշտում։ Նախարարությունն իրականացնում է երթուղիների սպասարկող ընկերությունների մրցույթն ու նրանց գործունեության վերահսկողությունը։

Հիշեցնենք՝ վերջերս Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Կինգ դելյուքս» ընկերության տնօրենը հայտարարեց, թե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվճար ավտոբուսային երթուղիների հետևանքով ընկերությունը կրել է $800 հազ-ի վնաս։

Ըստ «Հաստատագրված վճարի մասին» օրենքի՝ Երևան-Աբովյան ավտոբուսային երթուղում շահագործվող մեկ ավտոբուսի (նստատեղերի քանակը՝ 22) համար երթուղին սպասարկող ընկերությունը ամսական պետբյուջե է վճարում 52,8 հազ. դրամ կամ օրական կտրվածքով 1,76 հազ. դրամ։ Երևան-Աբովյան մեկ ուղևորի տեղափոխման սակագինը 200 դրամ է, ինչը նշանակում է, որ ընկերությունը տեղափոխելով ընդամենը ինն ուղևոր, կարողանում է վճարել իր հարկերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում