«Նասդաք ՕէՄէՔՍ Արմենիա» բորսայում հուլիսի 23-ին իրականացվել է $1,9 մլն-ի առք ու վաճառքի գործարք՝ 411դրամ/$1 միջին փոխարժեքով։ Բորսայում գործարքներն իրականացվել են առաջարկի փոխարժեքից բարձր գնով։ Սա նշանակում է, որ եթե անցած շաբաթվա ընթացքում չորս օր անընդմեջ գործարքների բացակայության «մեղավորը» պահանջարկն էր, ապա այսօր բորսայում խաղի կանոնները թելադրել է առաջարկը։
Նշենք, որ արտարժույթի շուկայում անցած շաբաթվա գործարքների ծավալից երևում է, որ շուկայում թեև արտարժույթի պահանջարկը $4,6 մլն-ով գերազանցել է առաջարկը, շուկայի մասնակիցներն այն փակել են սեփական միջոցների հաշվին։ Կենտրոնական բանկի միջամտություն շուկայում չի եղել։
Civilnet











