Գլխավոր Լրահոս

Ինչու Հայաստանն Իսրայել չի դառնում

Ինչու Հայաստանն Իսրայել չի դառնում

Իսրայել Պետության ազգային անվտանգության կառույցի՝ «Մոսադի» առաքելության մեջ նշված է, որ ամենահիմնական խնդիրներից մեկը հրեաների անվտանգության ապահովումն է երկրագնդի յուրաքանչյուր հատվածում: Այսինքն՝ պետության ամենաառանցքային կառույցներից մեկը շեշտում է, որ իր խնդիրը ոչ միայն Իսրայելի քաղաքացիների, այլև բոլոր հրաների անվտանգությունն է: «Մոսադը» բազմաթիվ անգամ ապացուցել է, որ այդ ամենը ընդամենը թղթի վրա գրված բառեր չեն:

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների ապապետական մտածողությունը, երբ որևէ գործնական քայլ չի արվում 60-հազարանոց հայկական համայնքի ծանր վիճակը ինչ-որ կերպ թեթևացնելու համար: Ինչպես Իսրայելի պարագայում, Հայաստանը ևս ընկալվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ հայերի հայրենիքը:

Հայաստանի ու Արցախի իշխանություններն այս դրույթը շատ սիրում են շեշտել հատկապես համահայկական դրամահավաքների ժամանակ, այսինքն՝ երբ իրենց է օգնություն պետք: Հիմա, երբ ստեղծվել է իրավիճակ, որ գործնական օգնություն է պետք ցույց տալ սիրիահայությանը, Հայաստանի իշխանությունները կարծես չեն շտապում դա անել՝ իրենց համար ավելորդ «գլխացավանք» չստեղծելու համար: Փոխարենը ակտիվ գովազդում են «Արի տուն» ծրագիրը:

Ճիշտ է՝ տարբեր դեկլարատիվ հայտարարություններ լինում են, թե սա է արվում, նա է արվում: Սակայն գործնականում, երբ «Արմավիան» բառացիորեն թալանում է Հալեպ-Երևան չվերթի ուղևորներին, կարգավորող մարմինները, ասենք՝ Տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը, «արձակուրդում» են:Երևան

Իսկ միգուցե մեզ մի «Մոսադ» է պետք հենց նման անգործության դե՞մ...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում