Գլխավոր Լրահոս

Հայաստանի բանկերը 2021-ին ավելացրել են հարկերը

Հայաստանի բանկերը 2021-ին ավելացրել են հարկերը

Հայաստանի առևտրային բանկերը 2021-ին վճարել են 52 միլիարդ 280 միլիոն դրամից ավել հարկեր, ինչը մոտ 9 տոկոսով գերազանցում է 2020-ի տարեկան ցուցանիշը։ Այս տվյալն իր հերթին նշանակում է, որ բանկերը 2021-ին ավելացրել են իրենց շահույթները։ Այդ մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ անցյալ տարվա 1 000 խոշոր հարկատուների ցանկից։ 

2020-ի ճգնաժամային տարում բանկերը նվազեցրել էին հարկերը ու 2019-ի համեմատ 2020-ին նրանք վճարել ավելի քան 6,7 միլիարդ դրամի կամ ավելի քան 12 տոկոս պակաս հարկեր։ Չնայած 2021-ին բանկերի վճարած հարկերի աճին՝ այն դեռ չի հասնում 2019-ի ցուցանիշին։ 

Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկը «Ամերիաբանկ»-ն է՝ վճարած ավելի քան  8,8 միլիարդ դրամով։ «Ամերիաբանկ»-ը 2020-ի համեմատ մոտ 50 տոկոս ավել հարկ է վճարել (2020-ին «Ամերիաբանկ»-ը մոտ 5,8 միլիարդի հարկեր): 

Երկրորդ խոշոր հարկ վճարողը բանկերից «Ակբա բանկ»-ն է, որը վճարել է 5,6 միլիարդից մի փոքր ավել հարկեր։ 2020-ի համեմատ բանկը ավել վճարել 124 միլիոն դրամ։ 

Երրորդ խոշորը «Ինեկոբանկ»-ն է. այս բանկը, ինչպես «Ամերիաբանկ»-ը, ևս էականորեն ավելացրել է վճարած հարկերը՝ հասցնելով 5,2 միլիարդի, որը 53 տոկոսով ավել է 2020-ի ցուցանիշից։ 

Չորրորդը «Հայբիզնեսբանկ»-ն է՝ վճարած 4,5  միլիարդ դրամի հարկերով, իսկ հինգերորդը՝ «Հայէկոնոմբանկ»ը, որը մոտ մեկ միլիարդ դրամով ավել հարկեր է վճարել անցյալ տարի՝ ընդհանուր ավելի քան 3,8 միլիարդ դրամ։ 

Հարկերի նվազում արձանագրել են 7 բանկեր՝ «Արդշինբանկ»-ը, «Արմսվիսբանկ»-ը, «Արցախբանկ»-ը, «Էվոկաբանկ»-ը, «Կոնվերսբանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը և «Յունիբանկ»-ը։ Բոլոր այս բանկերը միասին 2020-ի համեմատ պակաս են վճարել մոտ 4 միլիարդ դրամ։ 

Հայաստանի հազար խոշոր հարկատուների առաջին 50  հորիզոնականներից չորսը բանկեր են։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում