Հայաստանում փետրվարի 1-ին կատարվել է 9 658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 3 956 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 40,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում հաստատված նոր դեպքերի այսօրվա թիվը ՀՀ-ում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Առողջացել է 5 276 մարդ։ Արձանագրվել մահվան 4 դեպք։
Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 878 դեպք, որոնցից 341 355-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 744 536 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 23 923 մարդ։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 060 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 537 է:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը՝ 374 878 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 226 444 դեպքով, Ադրբեջանը 69-րդ տեղում է՝ 663 693 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 11 722 483 դեպքով, Իրանը 12-րդ տեղում է՝ 6 408 244 դեպքով:
Civilnet











