2010թ. աշխարհում օֆշորային գոտիներ կապիտալի արտահոսքը կազմել է $21 տրլն: Օֆշորներով թաքցված գումարի ծավալը կարող է հասնել մինչև 32 տրլն դոլարի: Այսպիսի տվյալներ է պարունակում միջազգային Tax Justice Network կազմակերպության The Price of Offshore Revisited հետազոտությունը, որը պատրաստվել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, երկրների կառավարությունների և այլ կառույցների տրամադրած տվյալների հիման վրա:
1994-2010թթ. ըստ կապիտալի անօրինական արտահոսքի ցուցանիշի՝ առաջատարը Չինաստանն է՝ $1,2 տրլն, որին հաջորդում է Ռուսաստանը՝ $797,9, այնուհետ Հարավային Կորեան՝ $779:
Այս ժամանակահատվածում ԱՊՀ երկրենրից օֆշորային գոտիներ կապիտալի արտահոսքը կազմել է մոտ $1,2 տրլն: ԱՊՀ երկրների շրջանում ըստ այս ցուցանիշի՝առաջատարը Ռուսաստանն է $797,9 մլրդ (երկրի արտաքին պարտքի`385,1մլրդ-ի 207%-ը):Առաջատարների թվում են նաև Ուկրաինան՝ $166,8 մլրդ ցուցանիշով ($115,9 մլրդ արտաքին պարտքի 144%), ինչպես նաև Ղազախստանը՝ $138,2 մլրդ (117 մլրդ արտքաին պարտքի 118%): Այս տարիներին օֆշորային գոտիներ կապիտալի ամենափոքր արտահոսքը եղել է Ղրղըզստանից՝$0,9 մլրդ (3,9 մլրդ արտաքին պարտքի 23%): Նրան հաջորդում են Մոլդովան՝ $2 մլրդ, այնուհետ Հայաստանը՝ $2.2 մլրդ՝ արտաքին պարտքի 36%: Վրաստանից կապիտալի արտահոսքը կազմել է $4,1մլրդ (9,3 մլրդ արտաքին պարտքի 44%), Ադրբեջանից՝ $47,9 մլրդ՝ ($7 մլրդ արտաքին պարտքի 684%):
«Նոր Եվրոպայի» երկրներից, այդ թվում՝ Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից, օֆշորային գոտիներ կապիտալի արտահոսքը կազմել է $742,3 մլրդ:
Civilnet











